ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Ֆեյսբուքյան «հայրենիք»

Ֆեյսբուքյան «հայրենիք»
05.06.2024 | 06:54

Մի ֆեյսբուքյան էջ բլոկում կամ փակում են, վայ-վույները կապում են, էն աստիճան, կարծես թե աշխարհն է շուռ եկել:

Մի ամբողջ ժողովուրդ զրկվել է Հայրենիքից, տուն ու տեղից, անցյալից, ներկայից, ապագայից, դեռ մի բան էլ որոշները մատ են թափ տալիս վրաները, ասում են՝ խելոք մնացեք, ծպտուններդ դուրս չգա․․․ Իսկ իրենք մի ֆեյսբուքյան էջի փակման համար վաշ-վիշ են անում, թե բա՝ նկարներս, գրառումներս կորավ-գնաց․․․ Սա կոչվում է գլոբալիստականի արդյունք:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2233

Մեկնաբանություններ